Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Քլինթոնը Վրաստանին կոչ է արել անցկացնել արդար ընտրություններ

Քլինթոնը Վրաստանին կոչ է արել անցկացնել արդար ընտրություններ
06.06.2012 | 00:48

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը, ելույթ ունենալով Բաթումում, Վրաստանին կոչ է արել ամրապնդել ժողովրդավարությունը երկրում և անցկացնել արդար ու մրցակցային ընտրություններ:
Նշենք, որ այս աշնանը Վրաստանում սպասվում են խորհրդարանական, իսկ 2013 թ.` նախագահական ընտրություններ: «Ընտրությունները լավ հնարավորություն են ամրապնդելու ժողովրդավարությունը և ուժեղացնելու դեմոկրատական ինստիտուտների օրինականությունը վրացական հանրության և ամբողջ աշխարհի աչքում»,- հայտարարել է Քլինթոնը:
Նա նաև ընդգծել է, որ Վրաստանը շատ կարևոր քայլեր է կատարել վարդերի հեղափոխությունից հետո, և երկրի առաջընթացը տեսանելի է եղել ամբողջ աշխարհին: «Այժմ ձեզնից է կախված դեմոկրատական նվաճումների ամրապնդումը»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:
Վրաստան կատարած այցի ընթացքում Քլինթոնը հանդիպել է նախագահ Մ. Սաակաշվիլու, վրաց իշխանության, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ